Բաժիններ՝

ԱՄՆ-ը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը Ուկրաինա

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները, ինչպես նաև երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսվել է, ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Պառնելը։ Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

«Մենք հաստատված տվյալներ ունենք, որ այն (ԱՄՆ օգնությունը) կրկին գնում է Ուկրաինա», – լրագրողներին ասել է Գրինկևիչը, որը նույնպես ներկա էր Պենտագոնում կայացած ճեպազրույցին։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են կրկին մատակարարվում։

Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը Կիևին՝ երկու երկրների պատվիրակությունների միջև մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նույն օրն ասել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Մարտի 12-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ռժեշով քաղաքի լեհական կենտրոնի միջոցով ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինային շարունակվում են նույն ծավալով։ Reuters-ը գրել է, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել բարելավված GLSDB արկերի մատակարարումները Ուկրաինայի Զինված ուժերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս