Բաժիններ՝

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 40-ի

Միացյալ նահանգներում վերջին երեք օրերի ընթացքում հարյուրավոր փոթորիկներ են մոլեգնել, որոնց զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի։ Փոթորիկներին զուգահեռ եղել են նաև բազմաթիվ պտտահողմեր։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Փոթորիկներ են մոլեգնել Միսսուրի, Արկանզաս, Տեխաս, Օկլահոմա, Կանզաս, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում։ Բացի զոհերից, հարյուրից ավելի մարդիկ վիրավորվել են, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, վնասվել են տներ։ Փոթորկի պատճառով Օկլահոմայում նաև անտառային հրդեհներ են մոլեգնում։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է փոթորկի հետ կապված իրավիճակին։ Նա Արկանզաս է ուղարկել Ազգային գվարդիայի զինվորներին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31