
Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալությունը․ NYTimes

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկոտ որոշումն է կայացրել։ Ամերիկյան NYTimes-ը գրում է, որ ուրբաթ օրը Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել դաշնային 7 գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում։
Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը մասնավորապես հանձնարարել է այս գործակալություններին՝ դադարեցնել բոլոր այն գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն։
«Նրանք պետք է նաև «նվազեցնեն իրենց օրենքով սահմանված գործառույթների կատարման ծավալն ու համապատասխան անձնակազմի թվաքանակը՝ հասցնելով նվազագույն անհրաժեշտ մակարդակի»,- ըստ պարբերականի՝ նշված է հրամանագրում։
Հեղինակը նշում է, որ Կառավարության կրճատմանն ուղղված նախագահ Թրամփի բազմաթիվ նախաձեռնությունների հետ մեկտեղ՝ այս որոշումը կարծես հերթական անգամ փորձարկում է նրա լիազորությունների սահմանները։
«Օրինակ՝ «Ամերիկայի Ձայն»-ը պատկանում է ԱՄՆ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, Կոնգրեսի որոշմամբ անկախ կառույց է։ 2020 թվականին Կոնգրեսն օրենք է ընդունել, որը սահմանափակում է գործակալության նախագահի կողմից նշանակված գործադիր ղեկավարի լիազորությունները:
Լրատվամիջոցները նպատակ ունեն անաչառ լուրեր տրամադրել լսարանին ամբողջ աշխարհում, սակայն պարոն Թրամփը քննադատել է նրա խմբագրական որոշումներն իր առաջին ժամկետից ի վեր: Պարոն Թրամփն արդեն մտավախություն էր հարուցել գործակալության շրջանակում»,- գրում է պարբերականը։