
1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և գրավառուին վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, համակարգչային հափշտակության և խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 18 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։