Զոյա Թադևոսյան. Եթե ձայն տաք իշխանություններին, ուրեմն չեք ուզում ապրել Հայատանում

Ազատության հրապարկում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանն ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, վերջապես մենք նորից հավաքվեցինք մեր կարոտատեղիում: Ես անընդհատ զգում էի այս էներգետիկայի կարոտը: Հանրապետական կուսակցությունը պետք է, ի վերջո, հասկանա, որ այս ժողովրդին չի կարող երկար խաբել: Հանրապետականը ծրագրավորած ոչնչացնում է Երևանը: ՀՀԿ նախատեսում է փոքր Երևանի կառուցապատման ծրագիր իրականացնել, ինչը նշանակում է, որ շատ երևանցիներ արժանանալու են Բյուզանդի և Արամի փողոցների բնակիչների վիճակին: Հանրապետականները վաճառեցին մեր հրաշալի պատմական կառույցները, այնպիսի կառույցներ, ինչպիսին էր Փակ շուկան, նրանք քանդում են ամեն ինչ, կառուցելու շնորհք չունեն»:

Նա երևանցիներին խնդրեց՝ ձայն չտալ իշխանություններին. «Եթե ձայն տաք, ուրեմն չեք ուզում ապրել Հայատանում, Երևանում, չեք ուզում բարգավաճի Ձեր մայրաքաղաքը: Ես զանգեր եմ ստանում, որ որոշ քաղաքական ուժեր ցուցակներ են կազմում և ցանկանում են կաշառք վերցնել: Ես դեմ եմ, բայց եթե վերցնեք, նրանց ձայն չտաք: Մի վախեցեք ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս