Պատերազմն Ադրբեջանի կողմից կանխատեսվում է առաջիկայում. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների կեղծ դատավարությունները, ասել է, թե Հայաստանը պետք է ճանաչի իր «պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար»:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ»,– X-ում գրել է Ալիևի խորհրդականը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական պահանջների և Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մասին, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ «մարդ ամաչում է ՀՀ այս իշխանությանն անգամ անվանել մեր իշխանություն», քանզի, այն, ինչ անում են նրանք, ամբողջությամբ բխում է ադրբեջանական օրակարգերից։

Հարցին՝ այդ համատեքստում որքանո՞վ է իրատեսական, որ նման քաղաքականությունը կարող է բերել հայ-ադրեջանական հարաբերությունների հաստատման, կամ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման, Զոհրաբյանը պատասխանեց՝ լինելու է ոչ թե խաղաղություն, այլ ռազմական գործողություններ՝ ընդդեմ Հայաստանի։

Կարդացեք նաև

«Պատահականությո՞ւն է արդյոք, որ ԱՄՆ Պենտագոնի համար աշխատող վերլուծական կենտրոնները Պենտագոնին իրենց ներկայացրած վերլուծական աշխատանքներում կանխատեսում են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր պատերազմ, որը սպասվում է առաջիկայում. չէ՞ որ այդ կենտրոնները տիրապետում են տեղեկատվական և վերլուծական հսկայական գնահատականների, որոնցով 2025-2026 թվականներին է կանխատեսվում մեծ նոր էսկալացիա և Հայաստանի զգալի տարածքների գրավում։ Կրկնում եմ՝ պատերազմն Ադրբեջանի կողմից կանխատեսվում է առաջիկայում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի սահմանների նման անվտանգային խնդիրների պարագայում, ՀՀ ներկայացնողը՝ Փաշինյանը, փորձում է ստանալ ընդամենն իր և իր ընտանիքի անվտանգային երաշխիքները։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս