Լարված և պայթյունավտանգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել (լուսանկարներ)
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների, ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։
Գյուղացիները հայտնել են, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: