Բաժիններ՝

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Ինչպես նշվում է հաղորդագրույթան մեջ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Արթիկ և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս և Կապան քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բաժանորդագրվեք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս