Փողն ու գողականը հանում ենք, տակը շատ քիչ «հեղինակություն» է մնում. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են շրջում, թե ավագանու ընտրությունների պատասխանատվությունը Երևանում դրված է Մհեր Սեդրակյանի վրա: Երեկ նա erkir.am-ին տված հարցազրույցում ասել է. «Ես ոչ միայն Էրեբունիում, այլ ամեն տեղ էլ հեղինակություն ունեմ… Հեղինակություն հո վախացնելով չեն դառնում, հեղինակությունը պետք է վաստակես, երկար տարիների փորձ ա, ապրել ենք էս քաղաքում, էս հանրապետությունում, ինչքան մարդկանց ենք լավություն արել…»:
Ընդամենը հիշեցնենք, որ 2012-ի ԱԺ մեծամասնական ընտրություններում Սեդրակյանն առաջադրվել էր թիվ 13 ընտրատարածքում: 66 հազար 480 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 36 հազարից քիչ ավելին, որից ընդամենը 21 հազարն էր Սեդրակյանին կողմ քվեարկել: Նրա մրցակից Մանուշակ Պետրոսյանին կողմ էր քվեարկել 11 հազար մարդ: Այնպես որ, եթե փողն ու գողականը հանում ենք, տակը շատ քիչ «հեղինակություն» է մնում»: