
ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ դեսպան նշանակելու համար

ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը պաշտոնական նոտայով փոխանցել է համաձայնությունը Դարչիևի նշանակման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ում նաև տեղեկացրել են, որ Ալեքսանդր Դարչիևի մեկնումը Վաշինգտոն սասվում է մոտ ժամանակներս։