
Եգիպտոսում մեկնարկել են Գազայի հատվածում հրադադարի հաջորդ փուլի շուրջ բանակցությունները

Կատարից և Իսրայելից պատվիրակություններ են ժամանել են Կահիրե՝ ամբողջացնելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցում են նաև ամերիկյան կողմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Շահագրգիռ կողմերը մեկնարկել են ինտենսիվ քննարկումները Գազայում հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի վերաբերյալ։
Քննարկման առանցքում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը խթանելու ուղիները՝ որպես բնակչության տառապանքը մեղմելու և տարածաշրջանի կայունությանն աջակցելու ջանքերի մի մաս։
Իսրայելական աղբուրների տեղեկացմամբ՝ Իսրայելը պատրաստ է շարունակել հրադադարը Գազայում՝ ավելի շատ պատանդներ ազատ արձակելու նպատակով։ Իսրայելը հայտնել է, որ առանց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների՝ մարդասիրական օգնության մուտքը Գազա չի շարունակվի։
2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնագիրը, որը ներառում է երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 42 օր, պայմանով, որ հաջորդ փուլի համար ընթանան բանակցություններ մինչև ընթացիկ փուլի ավարտը։
Բանակցությունների երկրորդ փուլի առանցքում է պատերազմի ամբողջական ավարտը, Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը և իսրայելական ուժերի դուրսբերումը Գազայի հատվածից: Ինչ վերաբերում է զոհված պատանդների մարմինների վերադարձին, ապա դա նախատեսված է համաձայնագրի երրորդ փուլի ընթացքում։