
Քուրդ հրամանատարն արձագանքել է Օջալանի ուղերձին

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդին) ևս անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զենքերը վայր դնելու ուղերձին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Euronews»-ի համաձայն՝ Քոբանին հեռավար ելույթ է ունեցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում «SDG»-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին և ասել, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում և ուղղված է եղել միայն «ՔԲԿ»-ին:
«Կոչն ուղիղ մեր տարածաշրջանի համար չէր: Ուղերձն ուղարկվել է Հարավային Քուրդիստան և այլ տեղեր»:
Բացի այդ նա ընդգծել է, որ «ՔԲԿ»-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների և խաղաղության հաստատումը կազդեն նաև իրենց տարածաշրջանի վրա:
«Եթե այդ գործընթացը հաջողի, այն դրական ազդեցություն կունենա նաև մեզ վրա և այլևս ոչ մի պատճառ չի լինի Թուրքիայի վրա հարձակվելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին էր զենքերը վայր դնելու միջնորդավորված կոչով դիմել իր հիմնած կուսակցության անդամներին: