
Լենա Նանուշյանի սև սիրտն ու վարդագույն պոդքաստը. Անուշ Պողոսյան

Առողջության իրավունք ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրեր առաջ պարզվեց,որ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ընկերուհի և համատեղությամբ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսա Ասմանգուլյանը սկսել է պոդքասթ նկարահանել։
Ըստ ԱՆ մեր աղբյուրների, Մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանը ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարների ծրագրեր իրականացնող այս կառույցի ղեկավար դարձել է Նանուշյանի շնորհիվ։
Միայն գովեստով ու մեծարումով հագեցած պոդքասթի առաջին հյուրը բնականաբար Լենա Նանուշյանն էր։ Հիմա էլ լուրեր են պտտվում, որ առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում։
Որոշել են Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը միավորել Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, իսկ նոր ստեղծվելիք հիվանդանոցի տնօրենի ամենահավանական թեկնածուն, ըստ օդում կախված լուրերի, մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանն է։
Հիմա պոդքասթից․
Հետաքրքիր է, Լենա Նանուշյանը, որ այդքան թախանձանքով խոսում էր իր բացասական վերաբերմունքից դավաճանության, սուտ խոսելու նկատմամբ և բարձրաձայնում, որ բարեվարքային նորմերը իր համար վարքագծային առաջնայնություն են, դավաճանությո՞ւն է համարում նախկինների՝ իր նախկին գործընկերների, ղեկավարների նկատմամբ (հիշեցենք, որ մինչև հեղափոխությունը նա զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում և առողջապահության նախարարությունում, նրան էր վստահված միջազգային կապերը) իր ներկա վարքագիծը, այն է՝ բարձրագույն պաշտոն զբաղեցնելը, ավելին՝ իր վատ վերաբերմունքը հին, բարձր մասնագիտական հմտություններով աշխատակիցների նկատմամբ:
Հ.Գ. Մի լավ նոր ընկեր էլ ունի, շուտով նրան էլ բարձր պաշտոն կնվիրի և արդյունքում կլինի «դե ֆակտո նախարար»:
Աստված էլ՛ վատթարից փրկի, եթե ինտելեկտուալ և վարքագծային նորմերով առաջնորդվող Անահիտ Ավանեսյանին որոշեն փոխարինել ներկա «դե ֆակտո նախարարով»:
Հ․Հ․Գ․ Հիմա հասկանալի՞ է, թե ինչու են բոլոր ՀՀ ԱՆ ծրագրերը տապալվում։ Անահիտ Ավանեսյան, Отсюда мораль»։