Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայի ընտրական փուլում:

Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Արմավիրի  Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում  մրցեց Ղազախստանի հավաքականի հետ և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: 

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Սվետլանա Ղարագյողյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 hաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց  Հայաստանի հավաքականի առավելությունը: Հայաստանի կանանց ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի ապրիլի 4-ին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս