Րաֆֆի Հովհաննիսյան. Աչքը աչքով չեմ պատասխանելու

Այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են շարժմանը մոտ կանգնած մարդիկ հեռանում, ինչպես Ժիրայր Սէֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Աչքը աչքով չեմ պատասխանելու: Ժիրայր Սէֆիլյանը ազգային հերոս է: Երբ որ իրեն նստեցրին ԿԳԲ-ի պադվալ, ես իր մոտ գնացի: Ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ՝ մեկը բախումի, մյուսը՝ արյան, մեկը՝ շտաբի պետ դառնալու: Ես Ժիրայր Ս՝ֆիլյանին հանդիպել եմ անձամբ ու կոչ արել միասնական հավաքական պայքարին մասնակցել: Հիմա նա ընկերներով հավաքվել է ու եթե ինքը կկարողանա այն անել, ինչ ես չկարողացա անել, ես կողջունեմ, ոչ մի խնդիր»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ՝ կախված նրանից, թե մայիսի 5-ին Երևանում ինչ իրավիճակ կլինի՝ ինքը կորոշի՝ մայիսի 9-ին մենք միասի՞ն ենք, թե՞ առանձին:

Իսկ դիտարկմանը, թե ՀԱԿ-ը, կարծես, ձեր շարժման դեմ էր աշխատում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն անցել է այդ փուլն ու իր համար բնական է, որ տարբեր մարդիկ թիրախ են բռնել «Րաֆֆիին կամ «Բարև, Երևանին»»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի պնդումներին, թե նախագահական ընտրություններին իրենց չմասնակցելը հանգեցրեց ՐաֆֆիՀովհաննիսյանի շատ ձայներ ստանալուն, «Ժառանգության» նախագահն ասաց, թե իր կարծիքով «Բարև, Հայստանն» ունի բոլոր տվյալները հաղթական արդյունք գրանցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս