Կառավարությունը հաստատեց Մանուկ Բարսեղյանին ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց Մանուկ Բարսեղյանի թեկնածությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Նախագիծն ընդունվեց կառավարության փետրվարի 20-ի հերթական նիստում։ 

Բարսեղյանն ընտրվեց 5 տարի ժամկետով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Բարսեղյանը շուրջ մեկ տարի իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում բավականին մեծ հաջողությամբ այդ աշխատանքն իրականացրել է։  

«Այս համալսարանը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է։ Վերջին տարիներին այստեղ ուսանողների թվի էական աճ ենք գրանցել»,- ասաց Անդրեասյանը։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728