![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/chanaparh.png)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։
Դիլիջանի ոլորաններին, Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։