Բաժիններ՝

Հայտնաբերվել են Երևանում զինվшծ հшրձшկմшմբ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար հափշտակողները

Փետրվարի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ,կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել փետրվարի 12-ին, Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից 4-ին վնասազերծել Երևանի տարբեր հատվածներից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Դաղստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար եղել է հետախուզման մեջ։

Քիչ առաջ նշված անձինք բերման են ենթարկվել Երևանի քրեական ոստիկանություն, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և կասկածյալների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է տարադրամի փոխանակման կետում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 12-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, հարձակվել էին «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառել վնասվածք, արձակել երեք կրակոց ու հափշտակել էին նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս