Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է 2026-թվականի ընտրություններին քննություն բռնի. Փաշինյան

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, երբ «իրական Հայաստան»-ի կոնցեպտը գրավոր տեսք ստանա, ինքն իրեն կարձանագրի՝ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և դրանով գնա ժողովրդի մոտ ու համախոհություն ձևակերպի այդ գաղափարախոսության նկատմամբ:

«Այն պետք է անցնի հանրային քննարկման փուլով: Երկրորդ փուլով պետք է տեղի ունենա այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլը, երրորդ փուլով այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ. խորհրդարանական ընտրություններում: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի՝ որպես ՀՀ-ում ժողովրդի և պաշտոնական գաղափարախոսություն: Առնվազն սա է իմ պատկերացումը: Իհարկե, վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը»,- ընդծեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ պետք է ազդարարեն զրոյական կետ, որտեղ չկա ոչ մի արձանագրված համախոհ՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. «Հետո պետք է յուրաքանչյուր քաղաքացու հետևից գնանք, պետք է այստեղ մի քիչ հետևորդ լինենք, մի քիչ էլ առաջնորդ լինենք, և դարձնենք ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը այդ գաղափարախոսության կրող: Այդ գաղափարախոսության կրող լինելը պետք է արտահայտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սա է այն պլանը, որն առաջիկայում պատեհ առիթով կներկայացնեմ և՛ ժողովրդին, և՛ կառավարող մեծամասնությանը, և՛ ՔՊ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս