![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան սեփական արտադրության զրահամեքենան կցուցադրի ԱՄԷ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/0647.jpg)
Թուրքական ռազմարդյունաբերական «Nurol Makina» ընկերության արտադրած «Ejder Yalçı» զրահամեքենաների «EWB» տարբերակը 2025-ին կցուցադրվի «Միացյալ Արաբական Էմիրություններում» (ԱՄԷ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ զրահամեքենան պոտենցիալ սպառողներին կներկայացվի 2025-ի փետրվարի 17-21-ն Աբու Դաբիում կայանալիք «Միջազգային պաշտպանական ցուցահանդես-վաճառք» (IDEX 2025) համաժողովի շրջանակներում:
Բացի այդ 12 հոգանոց անձնակազմ տեղափոխելու հնարավորություն ունեցող զրահապատ մեքենային զուգահեռ ցուցադրվելու է թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «NEFER» 30մմ-անոց հեռակառավարվող կրակային համակարգը:
Նշենք, որ «Ejder Yalçın» տեսակի զրահամեքենաներն արդեն առկա են 10-ից ավել եվրոպական և ՆԱՏՕ անդամ երկրների սպառազինությունում։