Թուրքիան ու Ադրբեջանն են դառնալու մեր «անվտանգության երաշխավորը». Արմեն Ռուստամյան

«Իշխանությունը պետք է հեռանա, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ հասկանա,  թե իշխանությունների արածի արդյունքն ի վերջո ինչն է լինելու։ Մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել։

Նրա կարծիքով՝ ժողովուրդն աստիճանաբար հասկանում է, որ խաղաղություն կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան։

«Հասկանո՞ւմ եք, սա Թուրքիան է, որը մեզանից պահանջում է՝ մոռանանք Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն՝ մենք այսօր ցեղասպանին հանձնվում ենք ի բարեհաճություն, որպեսզի ստանանք իր, այսպես կոչված, երաշխիքները. գառին հանձնում ենք գայլին։

Այս իշխանությունն ուզում է ստանալ մի փաստաթուղթ, որն ըստ էության ոչինչ չասող փաստաթուղթ է, բայց իրենց օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Սա Թուրքիան ու Ադրբեջանը շատ լավ են հասկանում, և իշխանությունն ամեն ինչ անում է՝ ցույց տալու, որ նրանց բոլոր պահանջները կատարում է։ Բայց այդ պահանջները վերջ չունեն, վերջն այն է, որ նրանք չեն ցանկանում այստեղ հայկական գործոն պահպանվի, հայկական հետքն են ուզում ամբողջովին վերացնեն, ինչ արել են Արևմտյան Հայաստանում, հիմա էլ Արցախում են անում»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս