«Միջանցքի» մասին խոսակցությունները գաղտնի են պահվում՝ բանավոր պայմանավորվածություններ կան. Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ամենամեծ ռիսկայնությունն այն է, երբ Հայաստանի իշխանությունը համաձայնում է առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ։

«Այստեղից գալիս են բոլոր ռիսկերը՝ երկկողմ բանակցություն հաղթողի ու պարտվողի միջև, բնականաբար, լինելու է թելադրանքի լեզվով։ Ես մինչև հիմա չեմ տեսել, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հրաժարվեն հենց այդ «կորիդորային» իմաստով ճանապարհից։ Ասում են, վաղ թե ուշ լինելու է, և այլն։ Այս առումով տխուր պատմությունը և պրակտիկան ցույց է տվել, որ իրենց ասածներն ավելի շուտ են իրականանում, քան մեր կողմից հնչող ինչ-որ հավաստիացումներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իրեն մտահոգում է այն, որ Ադրբեջանում ասում են՝ միջանցք, բայց Հայաստանում իշխանությունը նախապատրաստում է, որ «միջանցք» չենք տալու, բայց միևնույն է՝ «թուրքերն ու ադրբեջանցները դա անվանելու են «միջանցք»»։

«Թուրքերն ու ադրբեջանցիները չգիտեն, հա՞, «միջանցքն» ինչ է, ուղղակի մեր զգոնությունն են ուզում բթացնել, թե իրականում իբր մենք «միջանցք» չենք տվել։ Ալիևն ի՞նչ է ասում, ասում է՝ «Ես Ադրբեջանից՝ Ադրբեջան եմ գնում»։

Կարդացեք նաև

Ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր խոսակցություններն առհասարակ որևէ տեղ չեն արձանագրվում, բայց դրանք Հայաստանի համար դառնում են պարտադիր պահանջ, մենք, դժբախտաբար, այդ պրակտիկան ունենք։ Բանավոր պայմանավորվածությունների ինչ-որ նոր մեթոդաբանություն է Հայաստանում կիրառվում»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս