Բաժիններ՝

Որքան հարուստ, այնքան «ժլա՞տ»

Պարզվում է՝ Հայաստանի գերխոշոր ընկերությունները պետբյուջեն համալրելու հարցում այս տարի ավելի ժլատ են գտնվել, քան համեմատաբար փոքր ընկերությունները։

Այսպես, ՀՀ պետական կոմիտեն երեկ հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որից երևում է, որ այս ընկերությունները միասին այս տարվա հունվար-մարտին պետբյուջեն են վճարել 146.8 միլիարդ դրամ։ Դա 20.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Սակայն երբ դիտարկում ենք այդ ընկերությունները՝ ըստ խոշորության, ապա պարզվում է, որ ոչ հարկերի 20.6% աճը ոչ բոլորի վրա է տարածվում։

harkatuner-axyusakԱյսպես, առաջին 300 խոշոր ընկերությունները հարկերն ավելացրել են 18.9%-ով, առաջին 100-ը՝ 15.7%-ով, առաջին 50-ը՝ 13.3%-ով, առաջին 10-ը՝ 10.2%-ով։ Սա նշանակում է, որ հարկերի աճը գրանցվել է հիմնականում միջին և փոքր ընկերությունների հաշվին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս