![](/banners/BeFunky-design.jpg)
Գողացել էին փող ու ոսկյա զարդեր
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/gox1-1.jpg)
Փետրվարի 6-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 36-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 30-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Արա գյուղի 1-ին փողոցում գտնվող իր տուն և գողացել փող ու ոսկյա զարդեր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Կոտայքի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 24-ամյա երիտասարդը։
Նա Վեդի քաղաքում հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է գողոնի մի մասը՝ 3 միլիոն 810 հազար դրամ, 50 հազար ռուբլի, 650 դոլար և ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: