«ՀՀ-ն և Իրանն աշխատում են ընդլայնված ստրատեգիական փաստաթղթի վրա». դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ այս պահին Իրանը Հայաստանի հետ աշխատում է համապարփակ, ընդլայնված ռազմավարական փաստաթղթի վրա։

«Այն փաստաթուղթ է, որը պետք է ստորագրվի երկու երկրների ղեկավարների կողմից՝ համապարփակ և երկարաժամկետ փաստաթուղթ է։ Այն կարող է Իրանի և Հայաստանի միջև երկարաժամկետ ծրագրեր ընդգրկել։ Փաստաթղթում զետեղված կլինեն առկա իրողությունները»,- շեշտեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը՝ խոսելով Հայաստանի և Իրանի միջև սպասվող գիտամշակութային միջոցառումների մասին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս