USAID-ն դադարեցրեց գործունեությունը նաև Հնդկաստանում
Հնդկաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վաշինգտոնից հրահանգ է ստացել դադարեցնել իր գործունեությունը՝ մինչև հետագա ծանուցումը:
«Դադարեցնել աշխատանքը համագործակցային երկկողմ ծրագրերի շուրջ՝ 90 օրվա ընթացքում, մինչև գործունեության կասեցումը վերացնելու մասին հատուկ գրավոր ծանուցման ստացումը»,- հրահանգել են Սպիտակ տնից։
The Times of India-ն, անդրադառնալով փաստին, նշել է, որ Հնդկաստանում մտահոգություններ կան՝ USAID-ի՝ հատկապես առողջապահական ու բնապահպանական ծրագրերի դդաարեցման կապակցությամբ, ինչը, ըստ պարբերականի, բացասական հետևանքներ կունենա ու ֆինանսական դժվարություններ կառաջացնի Հնդկաստանի իշխանությունների համար։