Բաժիններ՝

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել պաշտպանության ջանքերը

Եվրամիության առաջնորդները երկուշաբթի օրը պայմանավորվել են ավելին անել՝ ամրապնդելու իրենց պաշտպանությունը Ռուսաստանի և այլ սպառնալիքների դեմ: Խոսքը ծախսերն ավելացնելու և ռազմական ներուժի բացերը լրացնելու մասին է:

«Արդեն շատ բան է արվել, բայց մենք պետք է ավելին անենք»,- Բրյուսելում հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան:

Այնուամենայնիվ, մասնակիցները հիմնականում անպատասխան են թողել այն հարցը, թե ինչպես է վճարվելու իրենց ծրագրած պաշտպանական ծախսերի ավելացումը:

Վերջին տարիներին եվրոպական երկրներն արդեն ավելացրել են պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և աճող կարծիքի, որ նրանք չեն կարող լիովին ապավինել Միացյալ Նահանգների վրա՝ առաջիկա տարիներին մայրցամաքը պաշտպանելու համար:

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են կենտրոնանալ իրենց պաշտպանության կրիտիկական բացերը լրացնելու վրա, ինչպիսիք են հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, հրթիռները, զինամթերքը և ռազմական տրանսպորտը, լրագրողներին ասել է Կոստան:

Բրյուսելում բանակցություններին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս