Փաշինյանի կողմից վարվող դավաճանական քաղաքականությունը ոչ թե ցածր կրթական, այլ ցածր բարոյական ցենզի հետևանք է. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:
«Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,- նշել է նա։
Թեմա 4
«Նիկոլի կողմից վարվող քաղաքականությունը ոչ թե տգիտության, այլ տմարդիության հետևանք է»:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:
«Այո՛, աներկբա է, որ Փաշինյանի ինտելեկտը չի բավարարում երկրի վարչապետ աշխատելու համար։ Այո՛, նա ունի հիմնարար գիտելիքների, դրական փորձի և ժամանակակից կոմպետենցիաների խնդիր։ Բա՛յց։ Նրա կողմից վարվող դավաճանական քաղաքականությունը ոչ թե ցածր կրթական, այլ ցածր բարոյական ցենզի հետևանք է։ Եվ սա անուղղելի խնդիր է («Դամասկոսի ճանապարհը» չհաշված)։ Այն չի լուծվելու անգամ, եթե 10 000 գիրք ֆլեշկայով լցնեք նրա ուղեղը։ Նա գիտակցում է, թե ինչ է անում, ինչպես է անում և ինչու է անում։ Դա իր բարոյականության և էթիկայի հարցն է, ոչ թե մտագործունեության կամ IQ-ի:
Ուստի կապ չունի, որ նա թերուս է, անկիրթ ղեկավար և մարտնչող տգետ։ Նա «բարոյական հակահեղինակություն» է»։
Մանրամասները՝ տեսանյութում: