ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որում դրական գնահատել Հայաստանի հավատարմությունը բարեփոխումներին ժողովրդավարական զարգացմանը։ Այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցած բանավեճի ընթացքում քննարկվել է անդամ երկրներում 2024 թվականի իրավիճակը։
Արդյունքում ընդունվել է N 2 580 բանաձևը, որում ասվում է, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը, որը վերահսկում է իրավիճակը 14 երկրներում։
«Վեհաժողովը, վկայակոչելով 2560 (2024) բանաձևը, ողջունում է Հայաստանի շարունակական հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանը՝ չնայած զգալի անվտանգային մարտահրավերներին, որոնց նա բախվում է»,-նշված է հայտարարության մեջ:
Այն ողջունում է օրենսդրության ներառականությունն ու թափանցիկության գործընթաց, որն ընկած է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հիմքում և գտնում է, որ դրա անցկացման նպատակն է իրական ժողովրդավարական ընտրությունները, որոնք արժանացել են հայ ժողովրդի վստահությանը և հիմնականում հասել են իրենց նպատակին։
«Վեհաժողովը ցավում է, որ քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական ու բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում բարելավել խորհրդարանական հարաբերությունները մեծամասնության ու ընդդիմության միջև»,-նշված է բանաձևում։
Բանաձևով Հայաստանի իշխանություններին կոչ է արվում շարունակել արդարադատության համակարգի և ԶԼՄ-ների, ինչպես նաև խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը։