Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)
Tert.am կայքի հաղորդմամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր իրենց օրը սկսել են գործադուլով. նրանք չեն բացել իրենց կրպակները և բոլորով՝ մի քանի հարյուր մարդ կանգնած են առևտրի կենտրոնի մոտ և պահանջում են, որպեսզի վերանայվեն տեղի համար վարձավճարները:
Նրանք բողոքում են նաև սահմանի վրա հագուստի մաքսազերծման գնից, որը մեկ կիլոգրամի համար կազմում է 5 ԱՄՆ դոլար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի