«Ռազմական և քաղաքական առաջնորդության խնդիր ունենք». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այսօր հիմնական մեկ խնդիր պետք է լուծվի՝ վերականգնել առաջնորդությունը։ Այսինքն՝ ունենալ այնպիսի առաջնորդություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական, որը հստակ խնդիրներ կդնի ՀՀ զինված ուժերի առջև և հետամուտ կլինի, որպեսզի այդ խնդիրները կատարվեն։

«Ավելի քան համոզված եմ, որ այդ պոտենցիալը մեր ժողովուրդն ունի, այդ պոտենցիալը մեր բանակն ունի՝ նույնիսկ այս վիճակում, այսինքն՝ լքված, հարվածներ ստացած՝ թե թիկունքից, թե դիմացից։ Ընդամենը պետք է դնել այդ նպատակադրումները և ունենալ ճիշտ առաջնորդություն, որպեսզի նորից կարողանանք բռնել վերականգնման ուղին»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով բանակի օրվա խորհրդից և քայլերից, որոնք կարող են վերականգնել հայոց բանակի նախկին մարտունակությունը։

Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդն ունի այդ կամքը և վստահությունը, այդ քայլերը պետք է արվի։ Հետևաբար, առաջնորդության խնդիրը լուծելուց հետո հայ ազգը կրկին կվայելի հաղթանակների բերկրանքը, որից հետո ազատ կկարողանա ապրել իր հայրենիքում՝ վստահ լինելով, որ սեփական անվտանգությունն ապահովված է։

«Առհասարակ, բանակը ոչ թե պետք է սրբացնել, այլ արժևորել, առհասարակ որևէ բան չպետք է սրբացնել։ Պետք է հասկանալ, թե մենք ինչ ունենք ու ինչի համար ունենք, և այն իր մեջ ինչ գաղափարական, էմոցիոնալ ու բովանդակային ինչպիսի պարունակություն է կրում։

Կարդացեք նաև

Այո, մեր բանակը մեզ համար գերագույն արժեք է, այն մեր ազատ ապրելու, հայ լինելու հիմնական երաշխիքներից մեկն է և, այո՛, մենք այդ սերը, հոգածությունը, նվիրումը, ամեն ինչ պետք է տանք բանակին»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս