«Կենսաթոշակային հիմնադրամները մի ձեռնարկություն չեն գտնում, որ փող ներդնեն. սա է ՀՀ տնտեսության իրական վիճակը». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ նիստերի դահլիճում կոնկրետ հարց է ուղղել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին, թե ո՞ւր գնացել կենսաթոշակների գումարը, սակայն կոնկրետ պատասխան չի ստացել։

«Երկրորդ ոչ կոռեկտ պնդումից հետո, երկու ընկերության անուն տվեց, բայց գումարի մասին չասաց, որովհետև պարոն Նուրբեկյանը գիտակցում է, որ կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում ձախողվել է։ Երբ այս պարտադիր կուտակային համակարգը ներդրվում էր, հիմնավորում տրվեց երկու բան։ Առաջինը, որ սա կապահովի մեր հայրենակիցների բարեկեցիկ ծերությունը, դրա մասին ոչինչ չենք կարող ասել, քանի չկա առաջին թոշակառուն, որը ստացել է, տգիտություն է, կոռեկտ է, ոչ կոռեկտ, ոնց կուզեք։

Մյուս խոստումն այն է, որ այս փողերը գնալու են մեր տնտեսության զարգացմանը։ Տնտեսությունը զարգանում է իրական հատվածում, արտահանելի հատվածում՝ ներդրումներ կատարելով, դրա մասին է, որ այսօր իշխանությունները չեն խոսում»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս ամենը ոչ թե կենսաթոշակների հիմնադրամի  խնդիրն է, այլ այսօրվա տնտեսության խնդիրն է, որ մանրադիտակով փորձում են մի ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել։

Կարդացեք նաև

«Ճարահատյալ այդ մարդիկ ավանդների մեջ են ներդրում կատարում, ավանդների մեջ բոլորս էլ կարող ենք ներդրում անել։ Լավ, պարտատոմսերն իրենք դյուրացիաներով փոփոխություններ են անում, բա ավանդի՞ մեջ, բա այդպե՞ս է տնտեսությունը զարգանում։ Այդ 10 տարվանից 7 տարին դուք էիք իշխանության, մի ձեռնարկություն չկա, որ կարող եք ցույց տաք, որ ասեք՝ այս ձեռնարկության մեջ ուղիղ ներդրում է արվել։ Այս մարդիկ ուղիղ ներդրման թույլտվություն են ասում, որովհետև հասկանում են, որ ուղիղ ներդրումը կենսունակ ձեռնարկության մեջ՝ դա է աճի գրավականը։ Սակայն մինչև այսօր չեն կարողացել գտնել՝ սա է իրականությունը»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս