Երեկ, երբ ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի անցակետի մոտից առևանգել էր երեք հայ երիտասարդների, երեկոյան Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ քաղաքացիները հավաքվել էին նախագահականի մոտ՝ պահանջելու նախագահից իրավիճակը լուծելու վերաբերյալ քայլեր ներկայացնել և վերադարձնել երեք առևանգված հայ երիտասարդներին։
«Եթե մեր օրենքը ճիշտ գործեր, ապա այդ մարդիկ ԱԺ-ում վեր ընկած չէին լինի։ Սա նշանակում է, որ տականքն օրենք գրող կամ հաստատող է, իրենցից այլ բան սպասել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխանական պատգամավորների վարքագծին՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին ու սպառնալիքներին։
«Դու գիտես՝ այս երկրում ո՞վ է հեղափոխություն արել, հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական հեղափոխություն, էս ժողովրդին մեկն ու մեկդ հանկարծ փորձեք անվանարկել՝ չփոշմանեք։ Նայի, դու էլ չմտնես մկան ծակերը։ Սիրելի հայրենակիցներ, լեզուն կկտրենք, ով մեր ժողովրդին համարձակվի անվանարկի, լեզուները կկտրենք, ականջներն էլ՝ հետը»։
«Այս օրենքն ընդունելուց հետո 1 տարվա ընթացքում դրամային հիփոթեքային վարկերը 3 տոկոսով կավելանան, կապրենք՝ կտեսնենք»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիմակցի՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի առաջարկած օրենքի նախագծին:
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց, որ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք չի համարձակվում ասել իշխանության որևէ ներկայացուցիչ․