Բաժիններ՝

Պետական պարտքն ավելացավ 26 միլիոն եվրոյով

Հայաստանի Կառավարությունը Հայաստանի պետական պարտքը հերթական անգամ ավելացրեց. այս անգամ ավելացված գումարը կազմում է 26 միլիոն եվրո։

Ըստ Հայաստանի Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2023թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի համար։

Վարկ վերցնելուն զուգահեռ՝ նույն բանկը Հայաստանին կտա նաև մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ այդ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Կարդացեք նաև

Այս համաձայնագրով՝ ԳԴՀ կառավարությունը Հայաստանի Կառավարությանը տալիս է նաև հնարավորություն նույն բանկից նույն ծրագրի համար վերցնել մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ և մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ։

Հիշեցնենք, որ մեր պետության պարտքը Փաշինյանի կառավարման տարիներին 6.7 միլիարդ դոլարից հասել է մոտ 13 միլիարդ դոլարի։

2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 565 մլն դոլարով կամ 5.5%-ով։

Հավելենք, որ միայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Կառավարությունը շուրջ 560 մլրդ դրամ է ուղղել պետական պարտքի տոկոսավճարների ու մայր գումարների մարումների համար. դա կազմում է մոտ 1.4 մլրդ ԱՄՆ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս