Այն, ինչին Ռուբեն Վարդանյանը բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ. Լևոն Արոնյան
Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու դատավարությանը։
«Ես Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդկությանը միավորելու և կրթության միջոցով համաշխարհային խաղաղություն բերելու երազանքն էր առաջ մղում։ Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ և արդարացում չունի»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Լևոն Արոնյանը։