Բաժիններ՝

Իսրայելն ազատ կարձակի 737 բանտարկյալների

Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 737 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջին փուլի շրջանակում, որը հաստատվել է շաբաթ օրը, տեղեկացրել է AFP-ն:

Հայտարարությունում նշվել է, որ «կառավարությունը հավանություն է տալիս 737 բանտարկյալների ազատ արձակմանը», որոնք ներկայում գտնվում են կալանքի տակ։

Նախարարությունը նշել է տղամարդկանց, կանանց եւ երեխաների անունները, ըստ նրա, ազատ չեն արձակվի մինչեւ կիրակի, տեղի ժամանակով ժամը 16:00-ն:

Ավելի վաղ նախարարությունը հրապարակել էր 95 պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնց մեծ մասը՝ կանայք, պետք է ազատ արձակվեն Գազայում իսրայելցի գերիների դիմաց։

Ընդլայնված ցուցակում ընդգրկվածների թվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի «Ֆաթհ» կուսակցության զինված թեւի ղեկավար Զաքարիա Զուբեյդին։

Զուբեյդին փախել է իսրայելական Գիլբոա բանտից հինգ այլ պաղեստինցիների հետ միասին 2021թ., նրան հետապնդել են մի քանի օր, նա պաղեստինցիների կողմից հերոս է համարվում:

Ազատ է արձակվելու նաեւ պաղեստինցի պատգամավոր Հալիդա Ջարարը, որը բազմիցս ձերբակալվել եւ բանտարկվել է Իսրայելի կողմից:

Ջարարը Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հայտնի անդամ է, խմբավորում, որը Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից ճանաչվել է որպես «ահաբեկչական կազմակերպություն»:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած երկու աղբյուրներ AFP-ին հայտնել են, որ ազատ արձակված պատանդների առաջին խմբում երեք իսրայելցի կին զինվորներ են։

Բայց քանի որ պաղեստինյան խմբավորումը զինվորական տարիքի ցանկացած իսրայելացու, որն ավարտել է պարտադիր ծառայությունը, զինվոր է համարում, այս հղումը կարող է վերաբերել նաեւ անցած հոկտեմբերին հարձակման ժամանակ առեւանգված քաղաքացիներին:

AFP-ի կողմից ձեռք բերված 33 պատանդների ցուցակի առաջին երեք անունները մինչեւ 30 տարեկան կանայք են, որոնք ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը չէին ծառայել բանակում:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նոգա Կացը նշել է, որ առաջին փոխանակման ժամանակ ազատ արձակվող բանտարկյալների վերջնական թիվը կախված կլինի ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված կենդանի պատանդների թվից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս