Մոսկվան առաջընթաց չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան առաջընթաց չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Այս մասին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նալբանդյանը համաձայնվել է Լավրովի այդ հայտարարության հետ՝ հավելելով, որ չի կարելի ասել, թե իրավիճակը գտնվում է փակուղում. «Մոտ ժամանակներս պատրաստվում է արտգործնախարարների նոր հանդիպում, այն տեղի կունենա մայիսին՝ արդեն մի քանի օր անց Կրակովում: Բացառված չէ նաև բարձրագույն մակարդակով հանդիպում:

Այնպես որ գործընթացը շարունակվում է, այլ հարց է, որ իսկապես չկա առաջընթաց, քանի որ կողմերից մեկը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում և գործնականում մերժում է համանախագահների արած բոլոր առաջարկները»:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսի 17-18-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930