Բաժիններ՝

Չինաստանը կարող է TikTok-ի ամերիկյան ակտիվները վաճառել Մասկին. Bloomberg

Չինացի պաշտոնյաները դիտարկում են տարբերակ, որով TikTok սոցիալական ցանցի ԱՄՆ գործողությունների վերահսկողությունը կփոխանցվի Իլոն Մասկին։ Այս մասին հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Պեկինի առաջնահերթությունը կարծես թե այն սցենարն է, երբ TikTok-ը մնում է մայր ընկերության՝ ByteDance-ի սեփականատերը: Բայց քանի որ մոտենում է սոցիալական հարթակի վաճառքի վերջնաժամկետը, չինացի պաշտոնյաները սկսել են քննարկել գործողությունների ծրագրերը, որոնցից մեկը ներառում է ընկերության ամերիկյան գործառնությունների վաճառքը Մասկի ընկերությանը:

Չինական ByteDance ընկերությունը կամ պետք է վաճառի սոցիալական ցանցը, կամ դադարեցնի իր գործունեությունը ԱՄՆ-ում մինչեւ հունվարի 19-ը։ Պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից 2024թ. ընդունված օրենքը՝ համապատասխան դրույթներով։

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դատավորներին խնդրել էր կասեցնել օրենքի դրույթները։ Ավելի վաղ TikTok-ի ղեկավարությունը դիմել էր նաեւ Գերագույն դատարան՝ կասեցնել այն օրենքը, ըստ որի՝ սոցիալական ցանցը կարող է արգելվել ԱՄՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս