Բաժիններ՝

Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր։

Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն:

Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է՝ մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են:

Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս