Բաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, որն այս պաշտոնում փոխարինել է Տոյվո Կլաարին։
Նա ասել է, որ Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչպես նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։