Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
- Երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
- Դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,
- Նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
- Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»: