Արուսյակ Ջուլհակյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ
ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր գումարել է խորհրդի արտահերթ նիստ:
Նիստի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել: