Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ջերմորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ. ղեկավարները գոհունակություն են հայտնել երկրների միջև գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ: Ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և պայմանավորվել շարունակել անձնական շփումները»,- ասվում է ուղերձում։

Նախօրեին Պուտինը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Ալիևին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031