Բաժիններ՝

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է թիրախավորել հութիների ռազմավարական օբյեկտները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ Իսրայելի պաշտպանության ուժերին հրամայել է թիրախավորել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտները։

Նեթանյահուն նման հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական թիրախներին: Մենք ոչնչացրել ենք ահաբեկչական զգալի ակտիվներ, որոնք օգտագործել են հութիները: Սա առաջին և ոչ վերջին հարձակումն է», – ասել է Նեթանյահուն:

Դեկտեմբերի 19-ին իսրայելական բանակը հայտնել է, որ Եմենից հրթիռային հարձակում է արձանագրել երկրի կենտրոնական հատվածի վրա և մեկ հրթիռ է որսացել։ Գետնին ընկած բեկորները լրջորեն վնասել են Թել Ավիվի արևելյան արվարձանում գտնվող Ռամաթ Գան քաղաքի դպրոցի շենքը: Նույն օրն իսրայելական զինվորականները հայտարարել են Եմենում Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների թիրախների, այդ թվում՝ Սանայում էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ օդային հարվածների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս