Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում:
Ռուսթավելի պողոտան արգելափակված է:
Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են քաղաքի կենտրոնական փողոցներով Ռուսթավելի պողոտա հասած տարբեր երթերի մասնակիցները։
Ըստ աղբյուրի՝ բողոքի ակցիան ընթանում է խաղաղ պայմաններում: Տեղում իրավապահ մարմինները հերթապահություն չեն իրականացնում:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ցույցեր են սկսվել։ Բողոքի պատճառ է դարձել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել դրամաշնորհներից։