Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից
Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։
Նա մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:
Ավելի վաղ Հրապարակ-ը գրել էր, որ հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանն Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։