Բաժիններ՝

Մակրոնը Բայրուին երկու օր է տվել նոր կառավարություն ձեւավորելու համար. BFMTV

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուից պահանջել է իրեն ներկայացնել կառավարության նոր կազմը երկու օրվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։

Ալիքի տվյալներով՝ «նախագահն սպասում է թեկնածուների ցուցակին չորեքշաբթի օրվանից ոչ ուշ»։

Նոր վարչապետը ենթարկվել է ԶԼՄ-ների քննադատությանը այն բանի համար, որ նախօրեին չի մեկնել Մայոտու (Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Հնդկական օվկիանոսում), որպեսզի անձամբ ղեկավարի «Շիդո» փոթորկի հետեւանքների հաղթահարման աշխատանքը։ Դրա փոխարեն կառավարության ղեկավարը պլանային ուղեւորություն է կատարել Պո (հանրապետության հարավ-արեւմուտք), որի քաղաքապետն է դեռ շարունակում մնալ Բայրուն։

Մակրոնը Բայրուին նշանակել է վարչապետի պաշտոնում դեկտեմբերի 13-ին։ Կառավարության ղեկավարի պաշտոնում «Դեմոկրատական շարժում» կուսակցության 73-ամյա ղեկավարը փոխարինել է իր հասակակցին՝ Միշել Բարնիեին, որը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին ընդունել է նրա կառավարությանն անվստահության բանաձեւ, քանի որ այն փորձել էր 2025թ. պետբյուջեի սոցիալական բաժանումներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս