Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը դեսպանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակն ու համագործակցության հեռանկարները
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արհի. Տ.Գևորգ Եպս. Ասատուրյանը: Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ: