Ու հիմա Արևմուտքը կրկին սկսել է հաշվի նստել ու աջակցել Վրաստանի իշխանություններին. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը գրում է. «Ինչ բան է կյանքը…

Ապրիլից («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի վերաշրջանառումից) մինչ օրս Վրաստանի իշխանությունների դեմ կարկուտի նման սպառնալիքներ տեղացած, ԵՄ անդամակցության գործընթացը հունիսի 27-ից կասեցրած Արևուտքը սկսեց աջակցել Վրաստանի իշխանություններին:

Քիչ առաջ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։

Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում տիրող իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար մեղմացման գործում։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։

Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապի մեջ կլինեն, և ձեռք բերված առաջընթացը կգնահատվի։ Զրույցը տեւել է մեկ ժամ։

Շուրջ 9 ամիս բառիս բուն իմաստով Վրաստանի իշխանությունները կզացրին Արևմուտքին.

– արժանապատվորեն պատասխանեցին ԲՈԼՈՐ սպառնալիքներին ու շանտաժներին,
-խփեցին Արևմուտքի բաց նյարդին՝ ընդունելով թե՛ վերնշյալ, թե՛ ԼԳԲՏԻՔ անձանց քարոզչությունն արգելող օրենքները,
– Արևմուտքի կողմից երկիրը կազմաքանդող ՀԿ-ՈԿԿ-ներին, ուժերին ու անհատներին կոչեցին ճիշտ իրենց անունով,
– երկիրը չդարձրին Արևմուտքի ձեռքին մանրադրամ ընդդեմ ՌԴ-ի ու Չինաստանի,
-չվախեցան և ՉՀԱՆՁՆԵՑԻՆ ԵՐԿԻՐԸ խամաճիկների ձեռքը:

Ու հիմա Արևմուտքը կրկին սկսել է հաշվի նստել ու աջակցել Վրաստանի իշխանություններին:

Էդպես է կյանքը՝ հաղթողին ոչ միայն չեն դատում, այլև հարգում են ու հետը հաշվի նստում:

Մակրոնը վկա»:

Տեսանյութեր

Լրահոս