Հուսով ենք, որ ՀՀ-ն կվերադառնա ՀԱՊԿ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Հայաստանը կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերը նույնիսկ անդամակցության դադարեցումից հետո»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է Sputnik Ղազախստանը Telegram-ի իր ալիքում։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, և հուսով ենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա լիարժեք մասնակցության»,- ընդգծել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովը մեկնաբանել է ՀՀ իշխանությունների որոշմամբ Հայաստանի անդամակցության սառեցումը ՀԱՊԿ-ում։

Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարություններն ինքնիշխան պետության իշխանությունների գործողություններն են, և ոչ մի կազմակերպություն չի կարող լիովին ազդել որոշման վրա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս